38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Կանթեղ» մրցանակը՝ «Լսեք Ձայնը» գրքին

«Կանթեղ» մրցանակը՝ «Լսեք Ձայնը» գրքին
09.10.2022 | 09:25

Կես տարի առաջ էր, որ հայ ընթերցասեր հանրության սեղանին դրվեց Ֆրանց Վերֆելի «Երեմիա. Լսեք Ձայնը» գիրքը, որի շնորհանդեսի առիթով խոսքում նկատել էինք․ «Վերֆելի նման գրական ու առհասարակ մտքի տիտանի այս գործն ունենալու համար հայ ընթերցողը պետք է շնորհակալ լինի գերմաներենից այն հայերենի վերածած Ուրուգվայի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանին, իսկ պատկերազարդումների հարցում պարտական ենք մեր հրաշալի նկարիչ Մայիս Մխիթարյանին, ում ձեռագիրն անշփոթելի է իր ինքնության ու մտածողության կերպի մեջ։ Սա հիրավի այն դեպքն է, երբ փառահեղ գիրքը հանդիպել է իր խորագետ թարգմանչին՝ ոսկեղենիկ հայերենն իր ողջ համանվագի մեջ հնչեցնողին, ու փայլուն պատկերազարդողին»:


Եվ ահա հոկտեմբերի 7-ին, Թարգմանչաց տոնի առիթով, որն արդեն քանի տասնամյակ կազմակերպվում է Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ և օրհնությամբ ու աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Օշականի Սուրբ Նշան եկեղեցում գրքի հետ նոր հանդիպում էր։ Թարգմանիչն արժանացել է Գրողների միության «Կանթեղ» մրցանակին՝ ինչ-որ տեղ հաստատելով գերաշնորհ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի արած աստվածահաճո գործին տված մեր գնահատականի ճշմարտացիությունը։
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ «Երեմիա. Լսեք Ձայնը» աստվածախոսության հայերենի երկունքի մեջ անուրանալի է գրքի թարգմանության, հրատարակության հոգսերն ուսերին առած Գրիգոր Մովսիսյանի վաստակը, ով տիկնոջ՝ Նաիրա Կարապետյանի հետ ազգի հոգևոր արժեքների պահպանման ու պաշտպանության, եկեղեցաշահ գործերի հետ մեկտեղ հետևողականորեն մեր իրականությունում զարգացնում է մեկենասության ավանդույթները՝ առաջնորդ ունենալով այն գիտակցումը, որ մշակույթը մեր ինքնության զորեղ կռվաններից է, քաղաքակիրթ աշխարհի հետ նույն այդ քաղաքակրթական մակարդակով հաղորդակցվելու լեզուն։


Ժամանակին, գրքի շնորհանդեսային խոսքում, մենք առանձնահատուկ ուշադրություն էիք դարձրել վերֆելյան հետևյալ դիտարկմանը․ «Իրականում պետք է ասել, որ եկվորներն իրենց հետ բերում են մի այնպիսի հզոր բան, որին մարդկային պատմությունը դրանից առաջ երբեք չէր հասել և ոչ էլ կհասնի։ Դա միակ արարիչ Աստծո գոյության գիտակցությունն էր, որն ստեղծել էր իրենց, իսկ իրենք էլ՝ Նրան»:


Ինչու ենք վերսին սևեռվում այս մտքի վրա։
Մեր խորին համոզմամբ՝ Հայաստանում ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը հետևանք է «միակ արարիչ Աստծո գոյության գիտակցության» կորստի, որն իր հետ, որպես ածանցյալ, բերել է պետականակենտրոն, երկրակենտրոն, ազգակենտրոն ընկալումներից գիտակցված թե չգիտակցված հրաժարումի։ Արդյունքում ինտենսիվորեն նենգափոխվում, մանրադրամի են վերածվում մեզ համար արժեհամակարգային տուն, ընտանիք, ազգ, հավատ հասկացությունները՝ բերել-հանգեցնելով ամենանվիրականի՝ Հայրենիքի կորստի հետ համակերպվելու գաղափարին։ Ահա թե ինչու «Լսեք ձայնը» մենք չենք դիտարկում պարզապես գիրք ու բնավ էլ պատահական չենք նկատում նրա լույս ընծայումը մեր այս օրերում, երբ, առժամանակ առաջ, համընդհանուր հոգեխանգարմունքի մեջ հայտնվելով, երկիրը հանձնեցինք նեռի տնօրինմանը։ Այո, «Լսեք ձայնը» պարզապես գիրք չէ։ Այն դեպի Աստված, հավասարապես ասել է թե դեպի ինքնություն, արմատներ դառնալու կոչ է, հրավեր, ու մենք պատավոր ենք ընկալել այս ուղերձը։


Մարտին Հուրիխանյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 22344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ